Մեր տան ճամփորդը


img_20161219_185556-1Մեր տան ամենա հին իրը դա կարի մեքենան է: Իմ տատիկի տատիկը ապրում էր Ադրբեջանում և շատ լավ դերձակ էր: Նրան նվիրեցին կարի մեքենա «Singer» : Նա կարում  էր գեղեցիկ զգեստներ, վերարկուներ: Իր հաճախորդների մեջ եղել են դերասանուհինները և երգչուհիները: Իմ տատիկի տատիկը աշխատել է այդ կարի մեքենայի վրա 42 տարի: Հետո այդ կարի մեքենան Ադրբեջանից եկավ Հայաստան իմ տաիկի մայրիկի մոտ: Նա էլ շատ լավ գիտեր կարել: Նրան կարի մեքենան ծառայում էր ևս 23 տարի: Եվ վերջապես այդ կարի մեքենան եկավ Երևանից Փարաքար՝ իմ տատիկի մոտ: Նա պահել է այդ կարի մեքենան 21 տարի, և այսոր նա թանգարանային իր է մեր տան մեջ:

 

Թողնել մեկնաբանություն