09.12.2019: Լեզու


  1. Լրացրու բաց թողած տառերը
  2. Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ։

Փոքրասիական — 

բարձրաքանդակ —

մույթերով —

  1. Գտիր է (ե)-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
  2. Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։
  3. Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ  բառերի հոմանիշները։
  4. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տեքստ

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներվողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։
Հարյուր քսան տարի տևեց նրփագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ա-
շեցնում էր
 շքեղությամբ. շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերանքով. նա զարդարված էր բնական քարերով՝ հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիթ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնոր-ում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

12.02.2019: Հայոց Լեզու


Ինքնաստուգման վերլուծություն

Նախորդ աշխատանքի վերլուծություն (ով ինչ չի կարողացել, ինչում է դժվարացել)։

Առաջադրանքներ

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։
թխամորթ — թխամորթ

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն մանրազնին, կպարտադրի, առօրեական, թեզանիքներով բառերը։

4. Գտիր 1 բառ, որ ունենա ը-ի, 2 բառ՝ ու-ի, 3 բառ՝ ի-ի հնչյունափոխություն։

5. Տեքստում գտիր մակերեսորեն, լայնախոհ, մեղմորեն, դանդաղ բառերի հականիշները։

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ, նեղմիտ, ուխտադրժորեն, մատուցարան բառերը։

7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տեքստ

Կեսարը մի քանի վա-րկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անդրեններին պայմանագիրը ուշտադրժորեն խախտելու համար։
Երբ մտագածին պատկերներն անբացան, առօրիական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեվկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաջկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

Проверочные вопросы по “ Выстрелу” Пушкина


  1. Какая сцена из этой повести произвела на вас наиболее сильное впечатление?
    впечатление На меня произвело, дуэль. Когда Сильвио не убивает своего противника:- Я не привык целить в безоружного.

  2. Как Сильвио относился к новому офицеру, появившемуся в полку?

Они не дружили, Сильвио воспринимал графа как противника.

3.Почему Сильвио после прочтения письма покидает полк?

Он ушёл из полка потому что он должен был отомстит того кто ему дал пощечину.

  1. Что увидел автор на необычайной картине в доме графа?

Он увидел на картине два выстрела.

5.Опишите подробно, как произошла 2-я встреча графа и Сильвио.

Они встречались в доме графа для так сказать “реванша” . Сильвио должен был стрелять в графа но он понимал что у графа есть жена и он просто стрелял на картину.

  1. Что сказал Сильвио молодой графине: “ Он всегда шутит,однажды…”?

”Он всегда шутит,однажды дал он мне, шутя, пощечину, шутя прострелил мне вот эту фуражку, шутя дал сейчас по мне промах; теперь и мне пришла охота пошутить.”

  1. Напишите 6 слов, какими можно охарактеризовать Сильвио.

Сильвио — умный, сильны, храбрый, самовлюблённый и благородный.

  1. Кто для вас здесь положительный герой, а кто-отрицательный. Почему?

По-моему мнению, Сильвио просто завидовал, он хотел быть офицером, чтобы похвастаться, а Графф был шутником, и не хотел ничего плохого.

20.11.2019: Հայոց լեզու


Շաղկապներ, դրանց նշանակությունը։

Համադասական շաղկապներ. կապակցում են համադասական նախադասություններ և նախադասության համազոր անդամներ։ Դրանք են՝ 

  • Մենադիր՝ և, ու, իսկ, բայց, սակայն, կամ, էլ, նաև, այլև, նույնիսկ, անգամ, մանավանդ , մինչև իսկ, բայց և, բայց և այնպես, կամ թե, և կամ, մինչև անգամ
  • Զուգադիր՝ ոչ միայն… այլև, ոչ թե… այլ, թեև…բայց, չնայած… բայց և այնպես
  • Կրկնադիր՝  կա՛մ…կա՛մ, և՛…և՛, թե՛… թե՛, ո՛չ…. ո՛չ, է՛լ… է՛լ, և այլն։

Ստորադասականներն են՝ Որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, մինչև, մինչ, մինչդեռ, թեև, թեկուզ, թեպետ, թեպետև, մինչև որ, հենց որ, քանի որ, թե որ, քանի դեռ, չնայած որ և այլն։

Առաջադրանք. 

  1. Գտիր շաղկապները, որոշիր՝ համադասական են թե ստորադասական։ Որոշիր նաև թե ինչ են շաղկտապել. բառե՞ր, նախադասություննե՞ր։

1. Գտիր շաղկապները, որոշիր՝ համադասական են թե ստորադասական։ Որոշիր նաև թե ինչ են շաղկտապել. բառե՞ր, նախադասություննե՞ր։

Որ – ստորադասական, նախադասություն

Բայց – համադասական, մենադիր, նախադասություն

Եվ – համադասական, մենադիր, բառեր և նախադասություններ

Ու – համադասական, մենադիր, բառեր և նախադասություններ

Կամ – համադասական, մենադիր, նախադասություն

Իսկ – համադասական, մեադիր, նախադասություն

Եթե – ստորադասական, նախադասություն

Թեկուզ – համադասական, զուգադիր, բառեր

2. Ընդգծված բառերը ձևաբանորեն վերլուծիր։

Հաճի – գոյական, սեռական հոլով, հատուկ անուն, եզակի

Մեծ – ածական, դրական, որակական

Առջև – կապ

Աղջկա – գոյական, սեռական հոլով, եզակի

Հուզված – բայ, անկախ դերբայ, հարակատար

Այս – դերանուն, ցուցական

 

 

  1. Ընդգծված բառերը ձևաբանորեն վերլուծիր։

Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜,..

Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։

Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։
Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել… Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը[6], որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ… միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ… ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։

Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը…

Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ ազատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ՝ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։

 

11.22.2019: Հայոց լեզու


Վերաբերմունքային խոսքի մասեր.

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.

  1. հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
  2. ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
  3. երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
  4. գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…
  5. սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
  6. սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք. Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.

ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…

Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.

— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։

2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։