Թեստ


  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
    Գարուն է: Մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին գարնան՝ շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթոր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ Սպահանի գորգի վրա և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փթթած բողբոջը մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթյուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում որ բերել էր հեռավոր սոխակներից։
    Աշխարհը վետվետում է անվաղճան ու սիրավառ արյեցումով հիշեց Սաադին իր խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։
  2. Տեքստից գտիր հանրահայտ-աշխարհահռչակ, թռչուն-հավք, զարդարված-պճնված, սյուք-հով, ունկ-ականջ բառերի հոմանիշները։
  3. Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

աշխարհահռչակ

  1. Գտիր մեկ ածանցավոր բառ։

գարուններից

  1. Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

տխրության, գարնան

  1. Տեքստից գտիր անկանոն բայերը։

 

  1. Տեքստից գտիր սոսկածանցավոր բայերը։

 

  1. Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

12.02.2020: Հայոց Լեզու


Առաջադրանքներ

  1. Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։
  • Հեծվորը Կոստան աղան էր՛ սպիտաիկ ձիու վրա։
  • Վեց շուն ուներ՝ մեկը մյուսից կատաղի։
  • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։
  • Հեծյալները՝ կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  • Նա՝ գեղեցիկ մի այր էր, թախծալի աչքերով։
  • Լաստախելի մոտ ղեկաթիակը՝ բռնած կանգնել էր, մի ջլուտ տղամարդ մոտ՝ հիսուն տարեկան։
  • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան բնական պարիսպներով գոտևորված։
  • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները հուժկու մարմիններով։
  • Պճնասեր կանայք հագնված ամենավերջին նորածևությամբ սեթևեթում էին։
  • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։

2. Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։

  • Դառը մտորումները բզկտում էին սպարապետի ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Արսենը ամենևին չէր նկատում կնոջ արտասուքով ողողված աչքերը։
  • Արևի շողերը ցրում էին թուխպի բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Առավոտյան Անիի դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։
  • Հայացքը չէր կտրում լեռների տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

 

3. Փոխադրիր տրված տեքստն այնպես, որ բացահայտիչներ լինեն։ Որոշիր բացահայտիչների տեսակները, կետադրիր դրանք։

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

19-րդ դարի ֆրանսիացի գրականագետ Էժեն Լաբիշն իր «Պարոն Պերրիշոնի ճանապարհորդությունը» պիեսում նկարագրում է մարդու՝ առաջին հայացքից անբացատրելի, միաժամանակ զարմանալիորեն տարածված մի վարքագիծ ուրիշ մարդկանց նկատմամբ։ Խոսքը երախտամոռության մասին է։

Պարոն Պերրիշոնն իր ծառայի հետ գնում է Մոնբլան, որ տրվի լեռնագնացության հաճույքին։ Տանը փոքրիկ շալի մեջ փաթաթված նրան է սպասում դուստրը։ Վերադառնալով պարոն Պերրեշոնը նրան ներկայացնում է երիտասարդներին, ում հանդիպել էր լեռներում։ Դրանցից մեկը մի երիտասարդ էր, ում կյանքը ինքը՝ Պերրիշոնը փրկել էր, երբ սա քիչ էր մնում անդունդն ընկներ։ Երիտասարդը տենդագին պնդում է, որ հիմա կենդանի չէր լինի, եթե պարոն Պերրիշոնը չլիներ։

Ծառան հիշեցնում է տիրոջը, որ հարկավոր է ներկայացնել նաև երկրորդ հյուրին՝ նրան, ով Պերրիշոնի կյանքն է փրկել, երբ սա ընկնում էր ժայռաճեղքը։ Պարոն Պերրիշոնն ուսերն է վեր քաշում ու հայտարարում, որ իրեն սպառնացող վտանգն այնքան էլ մեծ չէր, և իր փրկչին ներկայացնում է որպես աներես դուրսպրծուկ։ Նա նվազեցնում է երկրորդ երիտասարդի արժանիքները և իր աղջկան դրդում ուշադրության արժանացնելու առաջին հիասքանչ երիտասարդին։ Քանի գնում, այնքան ավելի է Պերրիշոնին թվում, թե երկրորդ երիտասարդի օգնությունն իրեն ամենևին էլ պետք չէր։ Ի վերջո սկսում է կասկածել՝ արդյոք իրոք ընկնում էր անդունդը։

Էժեն Լաբիշը պարզորոշ ցույց է տալիս, թե որքան տարօրինակ է մարդն իրեն պահում, որը, քիչ է, որ շնորհակալության ու երախտագիտության զգացում չունի, դեռ մի բան էլ դատապարտում է իրեն օգնության եկածներին։ Հնարավոր է՝ դա պատահում է ինչ-որ մեկին պարտական չլինելու ցանկությունից։ Եվ ընդհակառակը, մենք սիրում ենք նրանց, ում ինքներս ենք օգնել, պարծենում ենք մեր լավ արարքներով ու համոզված ենք, որ նրանք, ում մենք բարություն ենք արել, պիտի ողջ կյանքում երախտապարտ լինեն։

02.07.2020: Հայոց Լեզու


Գոյականի լրացումներ

Առաջադրանք. 

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտի՛ր որոշիչները, որտեղ հարկավոր է, կետադրիր։
  3. Գտի՛ր հատկացուցիչները, որտեղ հարկավոր է կետադրիր։
  4. Գտի՛ր բացահայտիչները, կետադրիր։

Տեքստ

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարդ տեսք ուներ հանել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարձ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրըարծաթազ-ծ պատյանով ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոտ ձայնով խոսեց

Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինյև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

01.20.2020: Հայոց Լեզու


  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

  1. Տեքստից գտիր կալվածք, անջատել, ձոր, ասպնջական, թագավոևրական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

Տեքստ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։ Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։