Պաուլո Կոելիո փաթեթ․․․: Հատված տասերորդ


Հատված տասներորդ

Պատմություն՝

Երեք հավերժահարսեր հրավիրված էին արքայազնի կնունքին: Առաջինը նրան նվիրեց ՝ իր սերը գտնելու շնորհք: Երկրորդը տվեց նրան այնքան փող, որ անի, ինչ ուզենա: Երրորդը նրան գեղեցկություն շնորհեց: Բայց ինչպես լինում է բոլոր հեքիաթներում, հայտնվում է կախարդը: Նա կատաղության մեջ էր, որովհետև իրեն չէին հրավիրել, և նա անիծեց արքայազնին.

-Քանի որ դու արդեն ամեն ինչ ունես, ես ուզում եմ քեզ մի բան էլ նվիրել: Դու շատ տաղանդավոր կլինես ամեն ինչում, ինչ էլ որ անելիս լինես:

Արքայազնը մեծացավ գեղեցիկ, հարուստ և սիրով շրջապատված: Բայց նա այդպես էլ չկարողացավ երբևէ ավարտին հասցնել իր գործը երկրի վրա: Նա հրաշալի նկարիչ էր, քանդակագործ, երաժիշտ, մաթեմատիկոս, բայց երբեք չէր կարողանում ավարտին հասցնել գործը, որովհետև շատ արագ շեղվում և ուզում էր անցնել մի ուրիշ գործի:

Վերլուծություն՝

Այս պատմությունը նրա մասին էր, որ մենք կարող ենք ամեն ինչ էլ անել, բայց թե դա լիարժեք կլինի դա փաստ չէ, քանի որ ժամանակը քիչ է և ամեն ինչ հասցնելու համար պետք է դրանից անել քիչ-քիչ։ Իմ կարծիքով պետք է ամեն ինչից էլ փորձել քիչ-քիչ, բայց պետք է ունենալ հիմնական նպատակ, որպեսզի ունենաս դու քո ճանապարհը և ունենաս այն գործը, որը պետք է ավարտին հասցնես։

Պաուլո Կոելիո փաթեթ․․․: Հատված իններորդ


Հատված իններորդ

Պատմություն՝

Գրող Ջորջ Բերնարդ Շոուի հայացքը կանգ առավ իր ընկերոջ՝ քանդակագործ Ջոն Էփստայնի հյուրասենյակում եղած մի հսկա քարակտորի վրա:
-Ի՞նչ ես մտադիր անելու այս քարակտորից, – հարցրեց Շոուն:
-Դեռ չգիտեմ, մտածում եմ, – պատասխանեց Էփստայնը:
-Ուզում ես ասել, որ դու ծրագրո՞ւմ ես սեփական ներշնչանքը, – զարմացավ Շոուն։ – Չե՞ս կարծում, որ արվեստագետը պետք է երբ ուզի, ազատ լինի իր կարծիքը փոխելու մեջ:
-Դա գործում է միայն այն դեպքում, երբ որոշումդ փոխելով՝ դու ընդամենը մի կտոր թուղթ ես ճմռթում, որը մի հինգ գրամ է կշռում: Բայց երբ գործ ես ունենում չորստոննանոց մի զանգվածի հետ, դու պետք է այլ կերպ մտածես, – ասաց Էփստայնը:
Ուսուցիչն ասում է.
-Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես ավելի լավ անի իր գործը: Բայց, այնուամենայնիվ, մարդը կանգնում է խնդրի առաջ՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ դժվարություններ են իրեն սպասում:

Վերլուծություն՝

Այս պատմությունից ես հասկացա այն, որ մանր-մունր հարցերում հեշտ է սխալվել, քանի որ դրանք այնքան էլ չեն ազդում մեր վրա, իսկ արդեն մեծ կշիռ ունեցող խնդիրները մեզ համար դժվար է լինում, քանի որ պետք է շատ զգույշ վարվել, որպեսզի հետո դա չդառնա մեր համար ճակատադրական։

Պաուլո Կոելիո փաթեթ․․․: Հատված ութերորդ


Հատված ութերորդ

Պատմություն՝

Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:

-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, – ասացին նրանք:

Ուսուցիչն ասաց.

-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:

Վերլուծություն՝

Մարդու թերություններն այնքան էլ ամոթ բան չէ, պարզապես պետք չէ դրանից ամաչել, կամ թաքցնել դա կեղծամի տակ։ Ես համաձայն եմ, երբ մարդ չի ամաչում ցույց տալ իր թերությունները, ապա նա շատ անկեղծ մարդ է, քանի որ նա ազնիվ է, իսկ այն մարդիկ, ովքերը առաջին իսկ հայացքից ցուցադրում են իրենց դրական կողմերը, ապա նրանք թաղված են կեղծիքի մեջ։

Պաուլո Կոելիո փաթեթ․․․: Հատված յոթերորդ


Հատված յոթերորդ

Պատմություն՝

Մի ծեր մարդ մահից առաջ իր մոտ է կանչում մի երիտասարդի՝ հերոսության մասին պատմություն պատմելու. պատերազմի ժամանակ նա օգնել է մեկին կենդանի մնալու: Նա այդ մարդուն ապաստարան է տվել, սնունդ ու պաշտպանություն: Այն մարդը, ում ինքը փրկել է,  երբ արդեն ապահով տեղում էր, որոշում է դավաճանել իր փրկարարին և մատնել նրան թշնամուն:
-Իսկ ինչպե՞ս փախաք, -հարցրեց պատանին:
-Ես չփախա, ես դավաճանողն էի,- ասաց ծերունին: Բայց պատմելով այս պատմությունը այնպես, որ կարծես ես եմ հերոսը՝ կարող եմ հասկանալ այն ամենը, ինչ արել է նա ինձ համար:

Վերլուծություն՝

Այս պատմությունը նրա մասին է, որ մենք մեր մեղքը զգում ենք վերջին պահին, երբ ամեն ինչ արդեն կորած է և հենց այդ ժամանակ ենք մենք մտնում դիմացինի դրության մեջ, ում վատություն ենք պատճառել։ Ես համաձայն եմ, քանի որ ես նույնպես չեմ կարողանում մտնել մարդու դրության մեջ և միայն այդ արարքն անելուց հետո եմ հասկանում իմ մեղքը։

Պաուլո Կոելիո փաթեթ․․․: Հատված վեցերորդ


Հատված վեցերորդ

Պատմություն՝

Մի երիտասարդ կին եկավ ճանապարհորդին այցելության:

-Ես ուզում եմ Ձեզ մի բան պատմել, – ասաց նա: – Ես միշտ հավատացել եմ, որ բուժելու ձիրք ունեմ: Բայց համարձակությունս չի ներել, որ ինչ-որ մեկի վրա փորձեմ դա: Մինչև վերջերս իմ ամուսնու ձախ ոտքը ուժեղ ցավում էր, և ոչ ոք չկարողացավ նրան օգնել: Ես մի քիչ դժվարությամբ որոշեցի՝ ձեռքս դնեմ ոտքին և խնդրեմ, որ ցավն անհետանա: Ես դա արեցի առանց լրջորեն հավատալու, որ ընդունակ եմ օգնելու նրան, և երբ այդպես վարվեցի, լսեցի նրա աղոթքը.

-Աստվա’ծ ջան, խնդրում եմ, իմ կնոջը ընդունակ դարձրու՝ Քո լույսի և Քո ուժի ջահակիրը լինելու:
Ձեռքս սկսեց տաքանալ, և ցավն անցավ: Հետո ես հարցրի նրան, թե ինչու էր այդպես աղոթում: Նա պատասխանեց, որ իր խոսքերը կոչված էին ինձ հավատ ներշնչելու: Այսօր այդ խոսքերի շնորհիվ ես ընդունակ եմ բուժելու:

Վերլուծություն՝

Այս պատմությունից ես հասկացա, որ երբ հույսը մարում է, պետք է մեզ ներշնչենք լավը, որպեսզի մեր հույսը էլի վառվի և մեր վստահություն մեզ հետ վերադառնա։