Լեգենդ կենդանիների մասին


Մի անգամ Բուդդան իր մոտ է հրավիրում բոլոր կենդանիներին: Գալիս են ոչ բոլորը, քանի որ եղանակը սուրտ էր, իսկ որպեսզի հասնեին Բուդդային, կենդանիները պիտի անցնեին լայն գետի միջով: Բուդդան հերթականությամբ պետք է նրանց հանձներ մեկական տարի՝ տնօրինելու համար: Առաջինը գալիս է Առնետը, նրան բաժին է ընկում տասներկու տարվա շրջապտույտի առաջին տարին: Նա վարձատրվում է

արագաշարժության եւ դրության մեջ շուտ կողմնորոշվելու համար: Ցուլը հայտնվում է երկրորդը, նրանից մի քիչ ետ է մնում Վագրը, դրա համար էլ նրան հասնում է երրորդ տարին:

Սակայն Վագրի սրտով չէր դա եւ նա մենամարտ է սկսում Ցլի հետ: Ի դեպ, ասում են, որ նրանք մինչ օրս էլ կռվում են իրար հետ, թե ո՞վ է նրանցից արժանավորը: Եւ ահա, մինչ ներկաները տարված դիտում էին Վագրի ու Ցլի կռիվը, միաժամանակ Բուդդային են ներկայանում Կատուն, Նապաստակն ու Ճագարը: Եվ, Բուդան չի նկատում, թե նրանցից ով է առաջինը տեղ հասել եւ ում պիտի վստահի չորրորդ տարվա տնօրինությունը: Եվ այդպես էլ դարեր ի վեր, արեւելյան ազգերն իրենք են ընտրում այդ տարվա կենդանուն, տալով նրան նախապատվությունը:

Հինգերորդը տեղ է հասնում Վիշապը: Շուտով սողալով Բուդդային է մոտենում օձը:

ւ օր ապրեն առանց իրեն: Շուտով տեղ է հասնում Շունը: Առավոտից նա տնտեսության մեջ կարեւոր գործեր էր արել եւ հազիվ գլուխ բերելով դրանք, իրեն գցում է ջուրը ու լող տալով գալիս է Բուդդայի մոտ: Ասում են, հետո հիվանդանում ու երկար ժաման

Տերը նրան է հանձնում կենդանակերպի վեցերորդ տարին, յոթերորդը հասնում է Ձինուն: Այդ ժամանակ քամի է բարձրանում, կուտակված ամպերը ծածկում են արեւին, եւ հավաքվածները չեն նկատում, թե ութերորդը ո՞ր կենդանին է եկել, քանի որ նրանք երկուսն էին՝ Այծը եւ Խոյը կամ էլ՝Ոչխարը: Իսկ Կապիկը կանգնած հեռվում սպասում է, թե երբ է խաղավելու եղանակը, երբ է պարզվելու գետը, որպեսզի ինքն անցի ու բոլորը տեսնեն, որ եկել է Կապիկը, որպեսզի շփոթություն չառաջանա: Եվ այսպես, համոզվելով,որ ամեն ինչ ապահով է ու անվտանգ, Կապիկը ջուրն է մտնում եւ Բուդդային է հասնում իններորդը: Տասներորդը մոտենում է Աքաղաղը (իսկ միգուցե Հավը): Աքաղաղը ուշացել էր, քանի որ երկար բացատրում էր ընտանիքին, թե ինչպես պետք է մեկ-երկոակ հազը չի անցնում:

Եվ ահա վերջում գալիս է Վայրի Խոզը կամ Խոզը: Նա չէր շտապում, քանի որ մի քիչ ծույլ էր՝ ոչ մաքրակենցաղ էր, ոչ բարետես, կյանքում սովորաբար ընտրում էր այն, ինչը թողնում էին մյուսները: Բուդդան նրան էլ նվիրում է հենց վերջին՝ տասներկուերորդ տարին, որն աչքի է ընկնում առատությամբ, խաղաղությամբ ու հանգստությամբ:

Աղբյուր՝ heqiat.am

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՓՈՔՐ ԽԽՈՒՆՋԸ


Կենսաբանները Չինաստանում հայտնաբերել են ընդամենը 0.5 մմ երկարությամբ խխունջ` Angustopila dominikae-ն, որը հավակնում է արժանանալ իր տեսակի մեջ աշխարհում ամենափոքրի կոչմանը։ Ինչպես նշում է lenta.ru-ն, հետաքրքրական է, որ այս տեսակի 10 խխունջ միանգամից տեղավորվում են ասեղի գլխիկի մեջ։ Հայտնի է, որ խխունջները հայտնաբերվել են դեռևս 2013թ. որպես նմուշ չինական Գուանսի նահանգից վերցված հողի մեջ։ Գիտնականների կարծիքով՝ չնչին չափերի շնորհիվ նորահայտ խխունջները կարողանում են անորսալի մնալ գիշատիչների համար։ Մինչդեռ դրանց կենսակերպի այլ մանրամասներ դեռևս գաղտնիք են մասնագետների համար։

Երկարագի երաշտահավ


Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 16-19 սմ, կենդանի զանգվածը՝ 7-10 գ։ Փոքրամարմին է, պոչը՝ երկար, թևերը՝ կարճ։ Մարմինը կլորավուն է, գնդանման։ Հասունի գագաթը սև ու սպիտակ շերտերով է, մեջքը՝ մոխրագույն։ Մարմնի ստորին մասը վարդագույն երանգով է։ Երիտասարդն ավելի մուգ է, մեջքը և գլխի կողքերը՝ դարչնագույն, պոչը՝ ավելի կարճ։ Երամային է, կեր է փնտրում ծառերի սաղարթի միջին մասում, հաճախ՝ անտառային մանր թռչունների խառը երամներում։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գիհու թփուտներում, արհեստական ծառատունկերում, ձմռանը՝ գետաձորերում և թփուտային կիսաանապատներում։ Գարնան ամենավաղ հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի կես-ապրիլի ընթացքում։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են ապրիլի առաջին տասնօրյակին։ Բույնը ձվաձև է՝ սարդոստայնով հյուսված, պատված քարաքոսով, ցամքարը՝ փետուրներից։ Բնադրում է թփուտներում կամ ծառերի ուղղաձիգ ճյուղավորումներում։ Դնում է 4 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու։ Թխսակալում է 12-13 օր։ Խոսրովի անտառ արգելոցում ձագերը հայտնվում են ապրիլի վերջին, բնից դուրս են գալիս և մեծերի խնամքին անցնում մայիսի սկզբին։ Բնային կյանքում ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 250 անգամ։ Հունիս-օգոստոսին բազմապատկվում է երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերի քանակը և պահպանվում մինչև հաջորդ գարուն։ Օգտակար է, ոչնչացնում է ծառերի վնասատուներին։ Գնդանման, փոքր մարմնի, մետաքսանման փետրածածկի և արտասովոր երկար պոչի շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։

Ծաղկավոր բույսեր


Բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։ Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։Ծաղիկն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպեր
մը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները։ Բեղմնավորումից հետո
սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի։ Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։ Այստեղից
՝ «ծածկասերմեր» անվանումը։ Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։

Ձարխոտերի Բազմացում Թարգմանություն


Ձարխոտերը Բազմանում են ածերի օգնությամբ, ամառը մեծ բույսի տերևի ներգևի մասի վրա առաջանում են փոքրիկ դարչնագույն թմբիկներ: Թմբիկների մեջ գտնվում են սպորանոթներ: Հասունացած սպորրերը ընկնումեն ածերի մեջից և տարածվում են քամու օգնությամբ: Սպորրերի լավ պայմաններում ընկնելու դեպքում, սկսում են մեծանալ ու, երբ-որ մեծանում են ստեղծվում են փոքրիկ մի քանի մմ երկարությամբ շերտ: Դա նախածիլն է: Նա տնկվում է հողի մեջ րեզոյդների օգնությամբ, ապրում է ինքնուրույն, կարող է կատարել ֆոտոսինտեզ: Ձարխոտերի նախածիլն է գոմետաֆիտը: Իր ներգևի մասում գտնվում են արական և իգական գամետները սպերմատազոյդններ և ձվաբջիջներ: Ջրի միջով սպերմատազոյդնները լողում են ձվաբջիջների մոտ ու կատարվում է բեղմնավորում, ինչի հետեվանքով ստեղծվում է զիգոտան: Զիգոտաից դուրս է գալիս սաղմ, սաղմը ստանում է օգտակար նյութեր գոմետաֆիտից, աճում է և դանդաղ-դանդաղ առաջանում են հավելյալ արմատներ ու փոքրիկ ընձյուղ աճը գնում է շատ դանդաղ և տարիներ են անցնում մինջև Ձարխոտերի մոտ առաջանում են տերևներ ու ինքը կկարողանա ստեղծել սպորեր: