Թարգմանություններ


Թարգմանություն: Նախագծային աշխատանք ՄՈՐ ՍԻՐՏԸ

Մի երիտասարդ մարդ սիրահարվեց շատ գեղեցիկ աղջկան: Բայց աղջիկը հպարտ էր, ամբարտավան և դաժան: Նա հաճախ էր խնդրում լինել իր կինը, բայց նա միայն ծիծաղում էր նրա վրա: Չդիմանալով, տղան բացականչեց.

– Ամեն ինչ կանեմ, ինչ խնդրես, միայն դու ինձ հետ լինես: Իսկ այդ ժամանակ հպարտ գեղեցկուհին ասաց.

– Բեր ինձ քո մոր սիրտը և ապացուցիր որ ինձ ես սիրում: Առանց մտածելու, դժբախտը վազեց տուն, սպանեց մորը, հանեց իր սիրտը և վազեց ետ: Հանկարծ նա սայթաքեց և ընկավ: Եվ այստեղ մոր սիրտը հոգատարությամբ հարցնում է.

– Որդիս, դու չես վնասվել: Ցավում է տղաս:

 

ԱՂԲՅՈՒՐ

Թարգմանություն: Նախագծային աշխատանք Երկու հարևանները և ձյունը

Լինում է չի լինում երկու հարևան։ Եկավ ձյուն-ձմեռը, ձյուն եկավ։ Առաջին հարևանը դուրս եկավ առավոտյան բահով տան դիմաց ձյուն մաքրելով։ Մինչ մաքրում էր ճանապարհը, տեսավ, թե ինչպես են հարևանի գործերը․

– Հեյ հարևան,-զգույշ հարթ ճանապարհ է։ Հաջորդ առավոտ կրկին ձյուն եկավ։ Առաջին հարևանը մեկուկես ժամ շուտ վեր կեցավ, սկսեց աշխատանքը, տեսնում է,- հեյ հարևան ճանապարհը արդեն շարված է: Երրորդ օրը ձյունը քիչ չէ, ծնկների չափ: Արթնացավ ավելի շուտ առաջին հարևանը, դուրս եկավ կարգի բերելու.

– Հեյ հարևան, ճանապարհը արդեն հավասար է, ուղիղ է, ընդհամենը նայեք: Այդ նույն օրը հանդիպեցին նրանք փողոցում, խոսեցին սրա, նրա մասին, այստեղ առաջին հարևանը պատահաբար հարցնում է.

– Լսիր, հարևան, իսկ երբ ես դու հասցնում քո տան դիմացի ձյունը մաքրել: Երկրորդ հարևանը սկզբում զարմացավ, իսկ հետո ծիծաղեց.

– Ես այն երբեք չեմ մաքրում, այդ ինձ մոտ են ընկերներս գալիս:

 

ԱՂԲՅՈՒՐ

Մայրենի։ Թարգմանություն ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐԸ 14․05․2019թ․։

Ավստրալիական լեգենդ կա շամանի մասին, որն իր երեք քույրերի հետ քայլում էր, երբ նրանք հանդիպեցին այդ ժամանակվա ամենահայտնի մարտիկին․
-Ես ուզում եմ ամուսնանալ այս գեղեցիկ աղջիկներիներից մեկի հետ, – ասում է զինվորը։
-Եթե նրանցից մեկը ամուսնանա, մյուսները կտուժեն, – ասաց շամանը։
-Ես փնտրում եմ մի ցեղ, որը թույլ է տալիս մարդուն ունենալ երեք կնոջ: Տարիների ընթացքում նրանք անցել են ամբողջ Ավստրալիայի մայրցամաքը և չեն գտել նման ցեղ․
-Գոնե մեզանից մեկը կարող էր երջանիկ լինել, – ասաց քույրերից մեկը, երբ նրանք ծեր էին և այլեւս չեն կարողանում քայլել․
-Ես սխալվում էի, – ասաց շամանը․
-Բայց հիմա շատ ուշ է: Եվ երեք քույրերին դարձրեց քարե սյուներ, որպեսզի անցնողները հասկանան, որ մեկ մարդու երջանկությունը չի նշանակում, որ ուրիշները չպետք է դժգոհ լինեն:

ԱՂԲՅՈՒՐ

Լեոնիդ Ենգիբարյան


Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից.

Մանկության կայարանում

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Իմ կարծիքով նա նկատի ունի այն, որ պատուհանի կողքին նստող մարդիկ հաճախ անհասկացող ու անհոգ մարդիկ են, ովքեր սիրում են ամեն ինչ հեշտացնել։ Նրանք չեն համբերում, թե երբ պետք է գնացքը կանգնի մեկ այլ կայարանի մոտ, որ դուրս գան ու տեսնեն աշխարհը։ Բայց ինչու՞ է վատ միանգամից նստել պատուհանի մոտ։ Քանի որ երբեմն կյանքում շտապելուց պատուհանից կերևան գերեզմանոցները։ Նման մարդիկ արկածներ չեն փնտրում։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

Փափուկ վագոնը դա փողն է, հարստությունը և այլ նյութականը, որոնց մարդիկ տենչում են ունենալ։ Վագոնը և կապ ունի և ոչ։ Ներկայումս բավական մեծ տեղ ունի, թե ինչ վագոնում ես նստած։ Հիմնականում դրանից է կախված քո հանդեպ հարգանքը։ Բայց խելացի մարդիկ դրան կրևորություն չեն տալիս, քանի որ նրանք իրենց ճարդված վագոնը կարող են սարքել ու ավելի շքեղ դարձնել, քան արդեն ունեցածներինը։

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Կարևորը հաջորդ քայլերն են։ Ճիշտ մտածելն ու գործելը։

Հովհաննես Թումանյան — 150


  1. Թմբկաբերդի առումը․ նախերգանք
  2. Իմ երգը
  3. Ախ, ինչ լավ են սարի վրա․․․
  4. Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
    Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
    Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
    Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
  5. Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
    Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
    Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
    Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
  6. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
    Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
    Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
    Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
  7. Երկու սև ամպ
  8. Մեր ուխտը
  9. Զուր եմ փախչում, ինձ խաբում,
    Հազար կապ է ինձ կապում.
    Ամենքի հետ ապրում եմ,
    Ամենքի չափ տառապում:
  10. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
    Նենգ ու դավ եմ տեսել ես,
    Տարել, ներել ու սիրել,-
    Վատը` լավ եմ տեսել ես։
  11. Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել` լույս տվել,
    Հույս տալով եմ սպառվել։
  12. Հոգիս` տանը հաստատվել―
    Տիեզերքն է ողջ պատել.
    Տիեզերքի տերն եմ ես,
    Ո՞վ է արդյոք նըկատել։
  13. Ո՜նց է ժպտում իմ հոգին
    Չարին, բարուն,― ամենքին.
    Լույս է տալիս ողջ կյանքիս
    Ու էն ճամփիս անմեկին։
  14. Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
    Հազար բանի ետև, սի՛րտ,
    Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
    Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
  15. Հին աշխարհքը ամեն օր
    Հազար մարդ է մըտնում նոր,
    Հազար տարվան փորձն ու գործ
    Ըսկըսվում է ամեն օր։
  16. Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
    Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
  17. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
  18. Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
    Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
    Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
    Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
  19. Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
    Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
  20.  Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
    Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
  21. Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
    Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
    Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
    Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

Մատթէոս Զարիֆյան


Ծովուն դիմաց

Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:

Առաջադրանքներ

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովի պես,
Եկուր լռել իր ամայի ափին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովի պես,
Եկուր լսել՝ մինչև աչքերդ թրջվեն․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կարող սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւ ես, ամպե մի կտոր,
Եղիր Աստվա՜ծն իմ երկննքին տրտմերես․․․

Հոգիս այսօր խենթացե՜լ է ծովի պես․․․

Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ: 

Տրտմերես=տրտում+երես

  • տրտմաբար, տրտմություն
  • երկերեսանի, աներեսն

Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

Իմ կարծիքով նա տխուր է, խառնված։ Ծովի պես հանգիստ ու միարժամանակ փոթորկոտ։

Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …

Բանաստեղծությունը սովորել անգիր:


Կարդալ ,,Երջանկություն,, բանաստեղծությունը:

Առաջադրանքներ

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր

Ճառագայթ եմ բոսոր,

Աչքերս, հեշտօրոր,

Այնքա՜ն լույս ունեմ, որ

Կժպտամ

Մտերիմ

Արևին․․․

Ու վարդեր կերևան

Արևին

Ոսկեղեն

Հոգուց․․․

Ես այսօր, ես այսօր

Արեգա՛կ եմ բոսոր․․․

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Ես այսօր արեգակ եմ բոսոր

Ես այսօր ճառագայթ եմ բոսոր

Հերոսն իրեն նմանեցնում է արևին, արևի ճառագայթներին։ Արևի պես ժպտերես և ուրախ։

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Իմ կարծիքով արևը հենց երջանկության խորհրդանիշն է։ Արևը իրենից ներկայացնում է ինչ-որ վառ, ուրախ սիմվոլ։ Դրա համար սովորաբար ուրախ ու երջանիկ, ժպտերես մարդկանց նմանեցում են արևին։

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Այսինքն նա իր մեջ ինչ-որ երջանկության մասնիկ ունի։ Լույսը այստեղ, որպես երջանկությունն է։ Աչքերս մեջ լույս ունիմ, այսինքն երջանիկ եմ։

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն): 

Երջանիկ պահերին ես կարող եմ նմանվել կամ ծիածանի կամ ծովի։ Երբեմն ուրախանալիս ես շատ ցույց չեմ տալիս արտաքինից, արող եմ ուղղակի ժպտալ, բայց ներսից թռվռալ, երգել, պարել․․․․այդպես ես նման եմ ծովին։ Իսկ, երբ ես ուրախ եմ արտաքնապես միայն, ես նման է արևի, քանի որ բոլորը արտաքինին են ուշադիր լինում։ Սակայն ըստ իմ փոփոխական բնավորության ավելի շատ ծովի եմ նման։ Առհասարակ ինձ համար արևը ուրախության խորհրդանիշն է, իսկ ծովը՝ հանգստության։

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Լամա Գետրուլ Ռինպոչե


Մինչ մարդկանց հետ հարաբերվելը և այդ հարաբերություններում ինքնարտահայտվելը, պետք է ճանաչենք ինքներս մեզ: «Մենք ոչինչ ենք առանց մյուսների»-ն  վատ արտահայտություն է:

Դժբախտություններն ու առաջացած խնդիրները մենք հակված ենք բացատրելու արտաքին աշխարհով: Եվ ինչքան շատ ենք աշխատում կարգավորել արտաքին հարաբերությունները, այնքան շատ են լինում հիասթափությունները:

Իրականում պատճառը միշտ մեր ներսում է: Մենք սովորաբար մտածում ենք. «Ես այդքան էլ լավը չեմ: Ես արժանի չեմ մյուսներին»: Բայց մենք չենք կարող լիարժեք հարաբերվել մյուսների հետ` վատ մտածելով մեր մասին:

(Բոլորիս մեջ էլ կա այդպիսի վախ, որ մենք լավը չենք կամ արժանի չենք։ Բայց մենք միշտ մոռանում ենք, որ գոյություն չունեն իդեալական մարդիկ և մենք ևս չենք կարող լինել իդեալական։ Մնեք ուղղակի մեզ պետք է սիրենք այնպիսին, ինչպիսին, որ կանք։ Այդ կերպ հարգելով մեր սեփական եսը, ձեռք կբերենք շատ ու շատ երջանկանալու առիթներ և կյանքին կնայենք ավելի թեթև։)

Երբ մենք մեզ լիարժեք չենք զգում, փնտրում ենք մեկին, ով կօգնի մեզ, կդարձնի ավելի լավը: Եվ գտնում ենք մեզ նման թերի մեկին, ով  նույն փնտրտուքի մեջ է:  Իսկ երբ հանդիպում են երկու թերարժեք հոգիներ, նրանք արագ հոգնեցնում են իրար, և նրանց հարաբերությունները արդեն իսկ դատապարտված են:

Ճշմարիտ ուրախությունն այն է, երբ պարզապես ուրախ ես առանց որևէ պատճառի: Շատ կարևոր է սովորել այսպիսի ուրախության զգացողություն ունենալ: Այսպիսի զգացողության հասնելու համար ճիգ անել պետք չէ. այն ինքն իրեն է գալիս: Մենք կարող ենք ուրախության զգացում ունենալ լոգանք ընդունելիս կամ ափսեները լվանալիս: Հենց որ մենք ի վիճակի լինենք այդպիսի ուրախություն ապրելու, ուրեմն կզգանք նաև ինքներս մեզ հետ լինելու հաճույքը: Բնությունը մեհզ ուրախանալու համար ամեն ինչ տվել է: Մնում է՝գլախավորըչվախենալ երջանիկ լինելուց:

Մենք կյանքում շատ բանից ենք զրկվում, երբ կծկվում,  կենտրոնանում ենք արտաքին հանգամանքների վրա` դրանց հաջողությամբ դիմակայելու համար: Եթե մենք վստահենք աշխարհին, վստահենք ինքներս   մեր կարողություններին, ապա ուրախության զգացումը մեզ չի լքի, ինչպիսի հանգամանքներում էլ որ հայտնվենք:

Նյութական աշխարհի հողի, ծառի, կենդանիների հետ փոխազդեցության արդյունքում է միայն հնարավոր մեզ հետ, մեր ներաշխարհի հետ կապը չկորցնել: Փորձեք սիրով լցվել ծառի, ջրի նկատմամբ: Ասեք Ծառ, ես քեզ սիրում եմ:

Դեպի ձեզ տանող մյուս ուղին շնչառական մեդիտացիաներն են: Ուղղակի կենտրոնացեք շնչելու և արտաշնչելու վրա` առանց ամբիցիաների և սպասելիքների, և դուք ուրախության զգացում կունենաք:

Երբ զգում եք  այս նախասկիզբ ճշմարիտ ուրախությունը, երբ ձեզ այս աշխարհի մի մասնիկն եք զգում, երբ բարեգթությունից ուղղակի ճաք եք տալիս, միայն այդ դեպքում  կարող եք հարաբերվել մարդկանց հետ, այդ դեպքում միայն մարդուն տալու բան կունենաք:

Երբ երկու բաց և երջանիկ մարդիկ հարաբերվում են, իսկույն երկուսի համար էլ բացվում է զարգանալու հնարավորություն: Այդ դեպքում է, որ երկուսն էլ աճում են իրենց հարաբերություններում, երբեք իրարից չեն հոգնում և բախումներ չեն ունենում:

Աճը միշտ չէ հեշտ ու հանգիստ տրվում, և հարաբերությունները առանց բախումների չեն լինում: Բայց եթե  երկուսի համար էլ բացվել է զարգանալու տարածություն, բոլոր խնդիրները հնարավոր է լուծել: Եվ հարաբերություններ հնարավոր են այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածությունը կա:

Եթե քեզ շրջապատող աշխարհը սրտով ընկալես, ոչ թե մտքով, խնդիրներ քիչ կունենաս, և նույնիսկ մանրուքները քեզ ուրախություն կպատճառեն:

Հարաբերությունները փակուղի մտցնելու առաջին քայլն այն է, երբ մեկը մյուսին շնչահեղձ է անում  իրսիրով, հոգատարությամբ, ուշադրությամբ:

Եթե սկսել եք կասկածելարդյո՞ք պետք է դա ձեզ, թե չէ, հիմնական կողմնորոշիչ բանը պետք է լինի այն, թե դա ձեզ ուրախություն պարգևո՞ւմ է, թե՞ ոչ:

Եթե ձեր կողքին մարդ է, ով ոչ թե սրտով է ապրում, այլ ինտելեկտով, հնարավորություն տվեք նրան իր տարածքում զարգանալու, բայց ինքներդ պահպանեք ձեր  սեփական տարածությունը:

Եթե իրադրությունն արդեն ձեզ չի բավարարում, եթե ձեզ այլևս թույլ չեն տալիս զարգանալու, դա նշանակում է, որ գուցեև փոփոխություն կատարելու ժամանակն է:

Մեր հարաբերություններում մենք հաճախ կատարում ենք դարձ ի շրջանս յուր և դեմ ենք առնում նույն պատին, որովհետև չենք ուզում դեպի ներս նայել և տեսնել մեր սխալների պատճառը: Իսկ դա անելն անհրաժեշտ է, որքան էլ որ վախենում ենք մեր ունեցած հարաբերությունները կորցնելուց: Մինչև չհասկանանք մեր գժտությունների պատճառը, ուրախություն չի կարող լինել ոչ այդ, ոչ էլ մյուս հարաբերություններում:

Պետք է ընդմիշտ հիշել, որ ոչ մի անձ, ոչ մի հարաբերություն մեզ հավերժ չեն տրվում. դրանք մեզ տրվում են կոնկրետ ժամանակահատվածի համարերբեմն  տարիներ, երբեմն մի քանի ժամ:

Հասկանալու համար քո՞նն է այդ մարդը, թե՞ ոչ, պետք է մի կողմ դնել ավելորդ հույզերը: Սիրային հարաբերություններում կարևոր է ոչ միայն սիրտը, այլև միտքը. զգացողությունների և մտքի հավասարակշռություն է անհրաժեշտ:

Տղամարդու և կնոջ սիրային հարաբերությունների կարևորությունը շատ է չափազանցված: Ամուր կապի համար ավելի կարևոր է իրար նկատմամբ բարեհոգությունը:


Այստեղ ներկայացվում է ամեն մանրուք, որոնց համար կարելի է ուղղակի երջանիկ լինեց։ Ցույց է տրվում կյանքի իրականությունը և երջանիկ լինելու ու երջանկացնելու արտասովոր արվեստը։ Իմ կարծիքով այս ստեղծագործության մեջ ասվում է, որ պետք է լինել ազատ, որպեսզի լինել երջանիկ։ Չպետք է փախնել պրոբլեմներից և կծկվել քո մեջ, այլ ազատ արտահայտել այն ինչ մտածում ես։