Դեռևս հին անցյալում հայտնի էր, որ սաթը հին հուն՝ ἤλεκτρον էլեկտրոն) բրդով շփելիս ձգում է առարկաներ։ XVI դ. վերջում անգլիացի բժիշկ Վիլիամ հիլբերդ այդ երևույթն անվանեց էլեկտրականացում:
1729 թ. Շառլ Դյուվեն սահմանեց, որ գոյություն ունեն երկու սեռի լիցքեր։ Մի տեսակն առաջանում է ապակին մետաքսով շփելիս, մյուսը՝ ապակին խեժով շփելիս։ Դյուֆեն անվանեց այդ լիցքերը «ապակե» և «խեժային»: Դրական և բացասական լիցքերի մասին հասկացությունը մտցրեց Բենջամին Ֆրանկլին:
XX դ. սկզբին ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Միլիկյանի հատկությունները և փոխազդեցությունները։
Էլեկտրական լիցքի մեծությունը (այլ կերպ՝ էլեկտրական լիցքը) լիցքակիրների և լիցքավորված մարմինների թվային բնութագիրն է, կարող է ընդունել դրական և բացասական արժեքներ։ Լիցքերով պայմանավորված փոխազդեցությունը ուղիղ համեմատական է լիցքերի մեծությանը, իսկ էլեկտրամագնիսական դաշտի կողմից լիցքերի վրա ազդող ուժի ուղղությունը կախված է լիցքի նշանից։
Ցանկացած համակարգի էլեկտրական լիցքը կազմված է ամբողջ թվով տարրական լիցքից, որը մոտ 1,6×10−19 ՄՄ համակարգում կամ 4,8×10−10 : Էլեկտրականության լիցքակիրները լիցքավորված տարական մասնիկներն են։ Ազատ վիճակում կայուն, ամենափոքր զանգվածն ունեցող մասնիկը, որն ունի մեկ բացասական տարրական էլեկտրական լիցք,էլեկտրոնն է, ազատ վիճակում կայուն, ամենափոքր զանգվածն (էլեկտրոնին հավասար) ունեցող դրական տարրական էլեկտրական լիցք ունեցող հակամասնիկը՝ պոզիտրոնը: Պրատոն, որը նույնպես կայուն մասնիկ է, նույնպես ունի մեկ դրական տարրական լիցք։ 1964 թ. առաջ քաշվեց հիպոթեզ, որ գոյություն ունեն տարրական լիցքից փոքր լիցքով (±1/3 և ±2/3 տարրական լիցք) մասնիկներ՝քվարկներ: Սակայն դրանք ազատ վիճակում գոյություն չունեն, և ըստ էության, կարող են գոյություն ունենալ միայն այլ մասնիկների՝ հադրոների կազմության մեջ։ Ուստի ցանկացած ազատ մասնիկ կարող է ունենալ միայն տարրական լիցքին բազմապատիկ լիցք։
Ցանկացած տարրական մասնիկի էլեկտրական լիցքը ռելյատիվիստորեն ինվարիանտ մեծություն է։ Այն կախված չէ հաշվարկման համակարգից, այսինքն՝ կախված չէ նաև մասնիկի շարժումից կամ դադարի վիճակից, այն ներհատուկ է մասնիկին ամբողջ կյանքի ընթացքում։ Այս պատճառով տարրական մասնիկները հաճախ նույնականացվում են իրենց լիցքերի հետ։ Ընդհանուր առմամբ բնության մեջ դրական և բացասական լիցքերի թիվը նույնն է։ Ատոմների և մոլեկուլների էլեկտրական լիցքը զրո է, իսկ բյուրեղացանցի բջջի դրական և բացասական իոների լիցքերը չեզոքացնում են միմյանց։

Լիցքերի փոխազդեցությունը. տարանուն լիցքերը ձգում են միմյանց, նույնանունները՝ վանում
Ամենապարզ և առօրեական երևույթը, որտեղ նկատվում է էլեկտրական լիցքերի գոյությունըբանության մեջ, մարմինների էլեկտրականացումն է հպման ժամանակ: Էլեկտրական լիցքերի՝ փոխադարձ ձգողության և փոխադարձ վանողության ընդունակությունը բացատրվում է երկու տիպի՝ դրական և բացասական լիցքերի գոյությամբ։ Նույնանուն լիցքերը վանում են միմյանց, տարանունները՝ ձգում։
Էլեկտրաչեզոք մարմինների հպման ժամանակ շփման հետևանքով լիցքերը մի մարմնից անցնում են մյուսին։ Մարմիններում խախտվում է դրական և բացասական լիցքերի հավասարությունը, և նրանք լիցքավորվում են (տարանուն լիցքերով)։

Դրական լիցքի ստեղծած էլեկտրական դաշտը

Բացասական լիցքի էլեկտրական դաշտը
Փակ համակարգի Էլեկտրական լիցքը պահպանվում է ժամանակի ընթացքում և քվանտացվում է՝ չափվում է տարրական էլեկտրական լիցքին բազմապատիկ մեծությամբ, այսինքն՝ էլեկտրականապես մեկուսացված համակարգ կազմող մարմինների կամ մասնիկների էլեկտրական լիցքի հանրահաշվական գումարը չի փոխվում համակարգի ներսում ընթացող ցանկացած պրոցեսի դեպքում։
Ատոմների կամ մոլեկուլների իոնացման արդյունքում համակարգում կարող են առաջանալէլեկտրականպես լիցքավորված նոր մասնիկներ, օրինակ՝ էլեկտրոններ։ Սակայն եթե համակարգը էլեկտրականապես մեկուսացված է, ապա բոլոր, այդ թվում նոր առաջացած մասնիկների էլեկտրական լիքերի հանրահաշվական գումարը միշտ զրո է։
Լիցքի պահպանման օրենքը ֆիզիկայի հիմնական օրենքներից է և ներկայումս համարվում է ֆիզիկայում պահպանման հիմնարար օրենքներից մեկը (իմպուլսի պահպանման օրենքի և էներգիայի պահպանման օրենքի հետ մեկտեղ)։ Այն փորձնականորեն հաստատել է 1843 թ. Մայքլ Ֆարադեյը։ Լիքցի պահպանման օրենքը ստուգող առավել ճշգրիտ փորձեր անցկացվում են հիմա էլ։
Like this:
Like Loading...