Դասի հղումը

  • Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

SharedScreenshot

  • Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային երկիր է Արևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ափին՝ կազմված 6,852 կղզիներից , երկրի տարածքի 97%-ը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Րյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Ըստ իս այն, որ Ճապոնիան բոլոր կողմերից շրջապատված է ջրային ավազաններով լավ է նրանով, որ հեշտ է ապրանքը ծովային ճանապարհներով տանել/վաճառել մեկ այլ երկրին, նաև էժան։ Բայց մի կողմից էլ լավ չէ քանի որ ջրային ավազանների պատճառով Ճապոնիայում շատ են ցունամիները, փոթորիկները։

  • Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ճապոնիան զարգացած երկիր է։ Այնտեղ մեծ տեղ ունի ռոբոտաշինությունը, մեքենաշինությունը, ռադիոտեխնիկան։ Ճապոնիայից մեզ է հասել այնպիսի սպորտաձևեր ինչպիսիք են՝ ձյուդոն, կարատեն, սումոն։ Նաև Ճապոնիայից է մեզ հասել օրիգամի հասկացությունը։ Այտեղ էլ առաջացել են անիմեները։ Ավտոմեքենաների զգալի մասը այտեղ է արտադրվում։

  • Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
  • Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Արդյունաբերություն, էներգետիկական արդյունաբերություն, ավտոմոբիլաշինություն, քիմիական արդյունաբերությունը, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն։

Թուրքիա


Դասի հղումը

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1

  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա:

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով: Դրանցից մի քանիսի պաշարով Թուրքիան մեծ տեղ է գրավում աշխարհում: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վլոֆրամի, պղնձի հանքային պաշարներով: Կան նաև նավթի և գազի պաշարներ: Թուրքիան նաև աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով:

  1. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, ռեսուրսները, զբոսաշրջությունը, կլիման, նպաստավոր պայմանները, գյուղատնտեսությունը, հաղորդակցության ուղիները: Թուրքիայով են անցնում բազմաթիվ երկրների օդային կարևոր ուղիները: Թուրքիան ունի զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ: Թուրքիան զբոսաշրջությունից ստանում է 20 միլիարդ դոլարի եկամուտ:

Հարավային Եվրոպա


1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
Հարավային Եվրոպան հաճախ անվանում են Միջերկրական Եվրոա հենց այն պատճառով, քանի աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ երկրների մեծ մասը մուտք ունի դեպի Միջերկրական ծով: Ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, սակայն կլիման միշտ եղել է բարենպաստ:

2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը
Զարգացած է բուսաբուծությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը: Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան նպաստավոր պայմաններ:

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները: