Հայոց Լեզու: 10.23.2019


Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։
  2. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։
  3. Կարմիր գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։
  4. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
  5. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։ Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջաղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վեր-ից։

    Որոտանդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույլերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչեն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։

    Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևից- վիշտ չէին տեսել, որև- տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ըն-ունելու եկող տարին։

    Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովա-ուկ մանուկներին որ ներս էին խ-կվել և կ-կել դռան մոտ։

    Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ ա-քատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s