Կարսի Պայմանագիր


Վերլուծելով հայոց պատմության 2-3 հարյուր տարվա պատմությունը, կարելի է փաստել, որ կա մի միֆ, ըստ որի, եթե ռուսները չլինեին, թուրքերը մեզ վերջնալանապես կվերացնեին և այլն։ Ընդհակառակը, պատմությունը ցույց է տալիս, որ թուրքական ու ռուսական շահերը համընկնում էին և որպես կանոն, ռուսական կողմից թուրքական կողմին միշտ զիջելու ենթակա էին հայկական տարածքներ։

Մեծ մասը ռուս-թուրքական պատերազմների ժամանակ։ Կործանվեց առաջին հանրապետությունը, կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, հրաժարվեցինք Սևրի պայմանագրից, Կարսի պայմանագիրը կնքվեց և այլն։

1920թ. Հայաստանի հանրապետությունը ծանր օրեր էր ապրում։ Բոլշևիկները, տարված իրենց հեղափոխական մտքերով, քեմալական Թուրքիային դիտում էին որպես արևելքում հեղափոխական պայքարի կենտորն և ամեն կերպ փորձում էին աջակցել նրանց, իսկ օգոստոսի 24-ին գաղտնի քեմալաբոլշևիկյան պայմանագիր են կնքում։ Նրանց հատկացվեց շատ մեծ գումար, զենք-զինամթերք, զորախմբեր, և այդ ամենը հայերի դեմ կռվելու համար։

1920թ. օգոստոսի վերջին բոլշևիկյան առաջին զորախումբը ժամանեց Էրզրում։ Քիչ անց ավելի մեծ զորախոմբ օգնության եկավ։

Սույն թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ժողովուրդների համագումար, որտեղ որոշվեց, որ Թուրքիան պետք է հարձակվեր Հայաստանի վրա, իսկ ռուսական բանակը հայերին օգնելու պատրվակով պետք է մտներ Հայաստան և խորհրդայնացներ այն։ Համագումարին մասնակցում էին նաև հայ բոլշևիկներ։ Ամռանը պատրաստ էին Հայաստանի վրա հարձակվել, սակայն այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանն իր համաձայնությունը չտվեց, բայց աշնանը հաջողվեց ստանալ թույլատվություն։ Պատերազմական գործողություններում հայկական կողմը պարտություն կրեց, ժամանակակիցները նշում են, որ պարտության պատճառները հոգեբանական էին «զինվորները մտածում էին, որ գործ ունեն ռուս-թուրքական միացյալ ուժերի հետ», արդյունքում հայկական կողմը պարտվեց և կորցրեց տարածքներ։

1920թ. Նոյեմբերի 30-ի երեկոյան թուրքական պատվիրակությունը վերջնագիր ներկակացրեց Հայաստանին, որն էլ քննության դրվեց հանրապետության ղեկավարի շրջանների հրավիրած պատմական նսիտում։

Դրանից մի քանի ժամ առաջ Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանը Հայաստանի վարչապետ Ս. Վրացյանին ներկայացրել էր Հայաստանի խորհրդայնացման մասին վերջնագիր: ՀՀ հետագա ճակատագրի հարցը վճռելու համար նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ՀՅԴ Բյուրոյի, կառավարության, խորհրդարանական խմբակցության և հեղինակավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած պատմական նիստում որոշվեց ընդունել Լեգրանի վերջնագիրը Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ: Այսպիսով, քեմալաբոլշիկյան մերձեցումը կորստաբեր եղավ հայ ժողովրդի և պետականության պահպանման համար, որի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդային կողմի շանտաժային քաղաքականության արդյունքում խորհրդայնացավ և Ալեքսանդրապոլում նվաստացուցիչ պայմանագիր կնքվեց արդեն թուրքական կողմի հետ:

Քեմալաբոլշևիկյան մերձեցումների հաջորդ փուլը դա Մոսկվայի և Կարսի պայմանագրերն էին:

Այսպիսով, 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր, պայմանագրի Հայաստանին վերաբերող մասի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ շրջաններում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում: Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմին էր անցնում Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը՝ ընդ որում հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը, Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյակում հայտարարել:

1921թ. հոկտեմբերի 13-ին հայկական վրացական ԽՍՀ-ների և Թուրքիայի միջև կնքվեց Կարսի պայմանագիրը։

Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հատվածներից։ Չեղյալ էին համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի): 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը որպես ինքնավար տարածք հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին՝ համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6): 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նպատակ ունեն: Վերջին 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին:

Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակ մեծ է եղել ռուսական կողմի ճնշումը հայկական կողմի վրա նույնիսկ անձամբ Ստալինի կողմից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s