Լամա Գետրուլ Ռինպոչե


Մինչ մարդկանց հետ հարաբերվելը և այդ հարաբերություններում ինքնարտահայտվելը, պետք է ճանաչենք ինքներս մեզ: «Մենք ոչինչ ենք առանց մյուսների»-ն  վատ արտահայտություն է:

Դժբախտություններն ու առաջացած խնդիրները մենք հակված ենք բացատրելու արտաքին աշխարհով: Եվ ինչքան շատ ենք աշխատում կարգավորել արտաքին հարաբերությունները, այնքան շատ են լինում հիասթափությունները:

Իրականում պատճառը միշտ մեր ներսում է: Մենք սովորաբար մտածում ենք. «Ես այդքան էլ լավը չեմ: Ես արժանի չեմ մյուսներին»: Բայց մենք չենք կարող լիարժեք հարաբերվել մյուսների հետ` վատ մտածելով մեր մասին:

(Բոլորիս մեջ էլ կա այդպիսի վախ, որ մենք լավը չենք կամ արժանի չենք։ Բայց մենք միշտ մոռանում ենք, որ գոյություն չունեն իդեալական մարդիկ և մենք ևս չենք կարող լինել իդեալական։ Մնեք ուղղակի մեզ պետք է սիրենք այնպիսին, ինչպիսին, որ կանք։ Այդ կերպ հարգելով մեր սեփական եսը, ձեռք կբերենք շատ ու շատ երջանկանալու առիթներ և կյանքին կնայենք ավելի թեթև։)

Երբ մենք մեզ լիարժեք չենք զգում, փնտրում ենք մեկին, ով կօգնի մեզ, կդարձնի ավելի լավը: Եվ գտնում ենք մեզ նման թերի մեկին, ով  նույն փնտրտուքի մեջ է:  Իսկ երբ հանդիպում են երկու թերարժեք հոգիներ, նրանք արագ հոգնեցնում են իրար, և նրանց հարաբերությունները արդեն իսկ դատապարտված են:

Ճշմարիտ ուրախությունն այն է, երբ պարզապես ուրախ ես առանց որևէ պատճառի: Շատ կարևոր է սովորել այսպիսի ուրախության զգացողություն ունենալ: Այսպիսի զգացողության հասնելու համար ճիգ անել պետք չէ. այն ինքն իրեն է գալիս: Մենք կարող ենք ուրախության զգացում ունենալ լոգանք ընդունելիս կամ ափսեները լվանալիս: Հենց որ մենք ի վիճակի լինենք այդպիսի ուրախություն ապրելու, ուրեմն կզգանք նաև ինքներս մեզ հետ լինելու հաճույքը: Բնությունը մեհզ ուրախանալու համար ամեն ինչ տվել է: Մնում է՝գլախավորըչվախենալ երջանիկ լինելուց:

Մենք կյանքում շատ բանից ենք զրկվում, երբ կծկվում,  կենտրոնանում ենք արտաքին հանգամանքների վրա` դրանց հաջողությամբ դիմակայելու համար: Եթե մենք վստահենք աշխարհին, վստահենք ինքներս   մեր կարողություններին, ապա ուրախության զգացումը մեզ չի լքի, ինչպիսի հանգամանքներում էլ որ հայտնվենք:

Նյութական աշխարհի հողի, ծառի, կենդանիների հետ փոխազդեցության արդյունքում է միայն հնարավոր մեզ հետ, մեր ներաշխարհի հետ կապը չկորցնել: Փորձեք սիրով լցվել ծառի, ջրի նկատմամբ: Ասեք Ծառ, ես քեզ սիրում եմ:

Դեպի ձեզ տանող մյուս ուղին շնչառական մեդիտացիաներն են: Ուղղակի կենտրոնացեք շնչելու և արտաշնչելու վրա` առանց ամբիցիաների և սպասելիքների, և դուք ուրախության զգացում կունենաք:

Երբ զգում եք  այս նախասկիզբ ճշմարիտ ուրախությունը, երբ ձեզ այս աշխարհի մի մասնիկն եք զգում, երբ բարեգթությունից ուղղակի ճաք եք տալիս, միայն այդ դեպքում  կարող եք հարաբերվել մարդկանց հետ, այդ դեպքում միայն մարդուն տալու բան կունենաք:

Երբ երկու բաց և երջանիկ մարդիկ հարաբերվում են, իսկույն երկուսի համար էլ բացվում է զարգանալու հնարավորություն: Այդ դեպքում է, որ երկուսն էլ աճում են իրենց հարաբերություններում, երբեք իրարից չեն հոգնում և բախումներ չեն ունենում:

Աճը միշտ չէ հեշտ ու հանգիստ տրվում, և հարաբերությունները առանց բախումների չեն լինում: Բայց եթե  երկուսի համար էլ բացվել է զարգանալու տարածություն, բոլոր խնդիրները հնարավոր է լուծել: Եվ հարաբերություններ հնարավոր են այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածությունը կա:

Եթե քեզ շրջապատող աշխարհը սրտով ընկալես, ոչ թե մտքով, խնդիրներ քիչ կունենաս, և նույնիսկ մանրուքները քեզ ուրախություն կպատճառեն:

Հարաբերությունները փակուղի մտցնելու առաջին քայլն այն է, երբ մեկը մյուսին շնչահեղձ է անում  իրսիրով, հոգատարությամբ, ուշադրությամբ:

Եթե սկսել եք կասկածելարդյո՞ք պետք է դա ձեզ, թե չէ, հիմնական կողմնորոշիչ բանը պետք է լինի այն, թե դա ձեզ ուրախություն պարգևո՞ւմ է, թե՞ ոչ:

Եթե ձեր կողքին մարդ է, ով ոչ թե սրտով է ապրում, այլ ինտելեկտով, հնարավորություն տվեք նրան իր տարածքում զարգանալու, բայց ինքներդ պահպանեք ձեր  սեփական տարածությունը:

Եթե իրադրությունն արդեն ձեզ չի բավարարում, եթե ձեզ այլևս թույլ չեն տալիս զարգանալու, դա նշանակում է, որ գուցեև փոփոխություն կատարելու ժամանակն է:

Մեր հարաբերություններում մենք հաճախ կատարում ենք դարձ ի շրջանս յուր և դեմ ենք առնում նույն պատին, որովհետև չենք ուզում դեպի ներս նայել և տեսնել մեր սխալների պատճառը: Իսկ դա անելն անհրաժեշտ է, որքան էլ որ վախենում ենք մեր ունեցած հարաբերությունները կորցնելուց: Մինչև չհասկանանք մեր գժտությունների պատճառը, ուրախություն չի կարող լինել ոչ այդ, ոչ էլ մյուս հարաբերություններում:

Պետք է ընդմիշտ հիշել, որ ոչ մի անձ, ոչ մի հարաբերություն մեզ հավերժ չեն տրվում. դրանք մեզ տրվում են կոնկրետ ժամանակահատվածի համարերբեմն  տարիներ, երբեմն մի քանի ժամ:

Հասկանալու համար քո՞նն է այդ մարդը, թե՞ ոչ, պետք է մի կողմ դնել ավելորդ հույզերը: Սիրային հարաբերություններում կարևոր է ոչ միայն սիրտը, այլև միտքը. զգացողությունների և մտքի հավասարակշռություն է անհրաժեշտ:

Տղամարդու և կնոջ սիրային հարաբերությունների կարևորությունը շատ է չափազանցված: Ամուր կապի համար ավելի կարևոր է իրար նկատմամբ բարեհոգությունը:


Այստեղ ներկայացվում է ամեն մանրուք, որոնց համար կարելի է ուղղակի երջանիկ լինեց։ Ցույց է տրվում կյանքի իրականությունը և երջանիկ լինելու ու երջանկացնելու արտասովոր արվեստը։ Իմ կարծիքով այս ստեղծագործության մեջ ասվում է, որ պետք է լինել ազատ, որպեսզի լինել երջանիկ։ Չպետք է փախնել պրոբլեմներից և կծկվել քո մեջ, այլ ազատ արտահայտել այն ինչ մտածում ես։

Թողնել մեկնաբանություն